Среда, 28.06.2017, 06:31

 
   

Главная |Регистрация |Вход

Меню сайта
Категории раздела
Обзор прессы [102]
Аналитика и Геополи́тика [52]
Армия [18]
Внешняя политика [7]
Наши баннеры


Коды баннеров
Друзья сайта


Архив записей
Статистика
Форма входа
Главная » 2010 » Апрель » 27 » ԳԱՐԵԳԻՆ Բ. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՔ, ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵԶ ՀԵՏ»
01:50
ԳԱՐԵԳԻՆ Բ. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՔ, ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵԶ ՀԵՏ»
Քրիստոսի առաքյալի այս խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է Բաքվում, երեկ սկսված եւ այսօր շարունակվող, ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախաձեռնած կրոնապետների համաշխարհային երկրորդ գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում, որից հետո նա Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հրավիրել է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իսկ գագաթաժողովի կազմակերպիչներին էլ հրավեր է ուղղել` կրոնապետների հաջորդ գագաթաժողովը գումարելու Հայաստանում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:

Բաքվում տեղի ունեցող կրոնապետների համաշխարհային այս գագաթաժողովը նվիրված է կրոնների եւ ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման (գլոբալացման) ազդեցության խնդիրներին: Երեկ առավոտ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանեց Բաքու, որից հետո անմիջապես մեկնեց «Գյուլիստան» պալատ, ուր տեղի ունեցավ գագաթաժողովի պաշտոնական բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսը բացման արարողությանը դիմեց ներկաներին. «Գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ բարի կամքի վկայությամբ մենք` կրոնական առաջնորդներս համախմբվել ենք միասնաբար խորհելու եւ համագործակցության ուղիներ փնտրելու արդի աշխարհում հոգեւոր արժեքների պահպանությանն ու ամրապնդմանն ի խնդիր եւ սիրո, եւ համերաշխության ու համագործակցության մեր կոչն ուղղելու մեր ժողովուրդներին եւ ողջ աշխարհին` հանուն մարդկությանը հուզող ներկա կյանքի մարտահրավերների եւ հիմնախնդիրների ամրապնդման», ասել է Գարեգին Երկրորդը:

Խոսելով համաշխարհայնացման (գլոբալացման) վտանգների մասին` Վեհափառ հայրապետն ասել է, որ դեռ չի ուրվագծվում հեռանկարն այնպիսի աշխարհի, ուր թագավորում է մարդասիրությունը, արդարությունը, աստվածախնդիր պատվիրանն ու օրենքը, ուր գերագույն արժեք է մարդը, եւ հարգվում է նրա իրավունքը: Այսօր համընդհանուր մտահոգություն են տեխնոլոգիական փորձարկումների, մթնոլորտային արտանետումների արդյունքում առաջ եկող կլիմայական եւ բնապահպանական խնդիրները, որ վկայում են արարչաստեղծ աշխարհի հանդեպ մարդկային հարգանքի եւ հոգածության պակասի մասին:

Նա խոսել է մարդկանց եւ աշխարհին սպառնացող կլիմայական եւ բնապահպանական խնդիրների, ահաբեկչության, միջպետական եւ տարածաշրջանային հակամարտությունների, ազգամիջյան բախումների մասին` նկատելով, որ հավելյալ սպառնալիք են տեղեկատվական սադրանքները եւ կրոնական գործոնի շահարկումը` խեղաթյուրված փաստերով եւ հավատացյալների կրոնական գիտակցության խաթարմամբ, առավել բորբոքելով աղետների եւ բախումների կրակը եւ առիթ ծառայելով մշակութային արժեքների ոչնչացման համար. «Մենք հավատում ենք աշխարհում առկա խնդիրների դիմագրավմանը, մարդկության բարօրությանն ու բարգավաճմանն ուղղված կրոնների եւ մշակույթների երկխոսությանը», ասել է Վեհափառը` նկատելով, թե հոգեւոր առաջնորդների եւ Աստծո խոսքի բոլոր սպասավորների առաքելությունն է բոլոր մշակույթներում գնահատված ազնիվն ու առաքինին մեր ժողովուրդների մեջ ամրացնելը, հավատքի մեջ զորացնելը, աստվածահաճո ուղիներով առաջնորդելը, որպեսզի այս աշխարհում երկնապարգեւը, բարին ու բարիքը առատանան. «Որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի եւ ոչ մեզնից», մեջբերել է նա առաքյալի խոսքերը, քանզի համերաշխության, խաղաղության ու բարօրության համար մարդկային ջանքերն ունայն պիտի լինեն առանց աստվածային զորակցության:

Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում նաեւ անդրադարձ է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` կարեւորելով խաղաղ կարգավորման ջանքերը եւ գնահատանքով նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետեւողական աշխատանքը, գոհունակությամբ նաեւ անդրադարձ անելով Ռուս ուղղափառ եկեղեցու` խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Վեհափառը նշել է, որ զույգ երկրների իշխանությունները նախագահների բարձր մակարդակով շարունակում են բանակցային գործընթացը եւ լիահույս էր, որ ջանքերը պետք է շարունակել, որպեսզի հարցերի վերջնական կարգավորումը նույնպես ընթանա բացառապես խաղաղ ուղիներով` խնդրահարույց հարցերը վճռելով միջազգային օրենքներին եւ չափանիշներին համահունչ եւ համապատասխան` ժողովուրդների իրավունքների նորմերին: Այս ուղղությամբ ջանքերը երկու երկրների հոգեւոր առաջնորդների մակարդակով եւս կարեւորելով` Վեհափառն ասել է. «Մենք հույս ունենք, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով, եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համերաշխ կյանքի ու համագործակցության փորձառությունը վերստին պիտի ընձյուղվի խաղաղության շիվերով. «Մենք աղոթում ենք` տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում եւ ազատ` տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին: Մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու եւ կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում: Հավատարիմ մնանք Քրիստոսի առաքյալի պատվիրանին, որը կոչ է` ուղղված ողջ մարդկությանը. «Խաղաղություն արեք, եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ», ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը, ակնարկելով կարճ ժամանակով իր ծառայությունը Ադրբեջանի հայոց թեմում:

Երեկ օրվա երկրորդ կեսին գագաթնաժողովում ստորագրվել է համատեղ հռչակագիր, որտեղ ասված է, թե կարեկցանքին, խաղաղությանն ուղղված կրոնի հսկայական կարողությունը պետք է դառնա այն հաշտարար ուժը, որը թույլ կտա կարգավորել բոլոր հակամարտությունները. «Խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է, բայց մենք հույս ունենք հաջողության հասնելու. եթե համատեղենք մեր ջանքերը, կկարողանանք Կովկասում ամուր եւ արդար միջավայր ստեղծել, իսկ մեր ժողովուրդները բարգավաճման հնարավորություն կստանան»: Հռչակագրում հաջողություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին (հոգեւոր առաջնորդները մտադիր են նպաստել նրանց երկխոսելուն), հռչակագրում համոզմունք կա, որ շատ կարեւոր է նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսությունը, ինչը պետք է նպաստի կոնֆլիկտի կարգավորմանը, եւ ինչը հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Հռչակագիրը նաեւ դատապարտում է վանդալիզմի ու վայրագության դրսեւորումները` կրոնական հուշարձանների պահպանումը երկու ժողովուրդների համար շատ կարեւոր գործ համարելով:

Երեկ Վեհափառը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ այցելեց Բաքվի հայկական եկեղեցի (որն այժմ գրադարան է): Եկեղեցու մոտակայքում մեծաթիվ ոստիկանական շղթան պաշտպանում էր հոգեւոր առաջնորդների անվտանգությունը. ահա գլոբալացման վտանգների դեմ պայքարող Ալահշուքյուրի երկրի հմայքները, որտեղ միջազգային խոշոր գագաթաժողովի եկած քրիստոնյա հոգեւոր առաջնորդներին պետք է պաշտպանել մուսուլման մոլիներից: Ի դեպ` գագաթաժողովի անցկացման վայր «Գյուլիստան» պալատի դիմաց նաեւ Գարեգին Երկրորդի մասնակցության դեմ էին ադրբեջանական կանանց կազմակերպությունները բողոքի ցույց կազմակերպել, որը ոստիկանները ցրել են:

Այսօր շարունակվող գագաթաժողովին մասնակցում են տարածաշրջանի քրիստոնյա եւ մուսուլման, ինչպես նաեւ եբրայական եւ բուդդայական հովիվներ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, հայ եկեղեցու ներկայացուցիչներ, իսկ վեհափառ հայրապետը գիշերը վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին::

Просмотров: 441 | Добавил: voskepar | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
VOSKEPAR
АРМЯНСКИЙ ХЛЕБ
Календарь
«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Поиск
Мини-чат
200
ВОСКЕПАР ©2010 - 2017